Մատչելի հղումներ

Ռուսաստանը Ղրղըզստան է արտաքսել այդ երկրի ներքին գործերի նախկին նախարարին


<!-- IMAGE -->

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտնում է, որ Ռուսաստանը Ղրղըզստան է արտաքսել այդ երկրի վտարված կառավարության ներքին գործերի նախարար Մոլդոմուս Քոնգանթիեւին։ Վերջինիս կալանավորել են Մոսկվայում եւ ուղարկել Բիշքեկ։ Այժմ նա գտնվում է ոստիականության կալանավայրում։

Նրան այժմ հարցաքննում են այս ամիս Ղրղըզստանում սկսված բողոքի ցույցի դեմ ուժ կիրառելու գործում ունեցած մասնակցության հարցով, որի արդյունքում սպանվել էր մի քանի տասնյակ մարդ ու տապալվել նախագահ Բաքիեւի կառավարությունը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Բիշքեկում երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթուբաեւայի հետ եւ քննարկել այստեղ օրինական կառավարություն հիմնելու հարցը։
Ժամանակավոր կառավարությունը պաշտոնանկ արված նախագահին մեղադրում է կաշառարության ու դիրքերի չարաշահման մեջ։


XS
SM
MD
LG