Մատչելի հղումներ

1915 թվականի հայ նահատակների հիշատակին նվիրված երթ Ստամբուլում


<!-- IMAGE -->

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը եւ մի խումբ արվեստագետներ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին անցկացրին 1915-1917 թվականներին օսմանյան թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված ջարդերի տարելիցին նվիրված հավաք, այսպիսով խախտելով մոտ մեկ դար այս երկրում նման քայլերից հեռու մնալու փորձառությունը։


Ինչպես թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթն է տեղեկացնում, Մարդու իրավունքների պաշտպանություն ընկերակցության Ստամբուլի մասնաճյուղի կողմից կազմակերպված այս ակցիայի մասնակիցները (մոտ 1ՕՕ մարդ) երթ անցկացրին դեպի Հայդարփաշայի երկաթուղային կայարան, որտեղից են 1915 թվականի ապրիլի 24-ին բռնի տեղահանվել ու արտաքսվել առաջին 22Օ հայերը։


՝՝Այլեւս երբեք՛՛ բառերը վանկարկելով ու ոստիկանության ուժեղ վերահսկողության ներքո, ցուցարարները երթի ժամանակ կրում էին արտաքսված անձանց սեւ-սպիտակ լուսանկարները։
Սակայն փորձելով խուսափել հնարավոր բախումներից՝ իրավապաշտպաններն ու արվեստագետները խուսափեցին՝՝ցեղասպանություն՛՛ բառը կիրառելուց, 1915-ի դեպքերն անվանելով ՝՝Մեծ Եղեռն՛՛։


Նույն թերթի հաղորդման համաձայն, ոստիկանությունը թույլ չէր տալիս, որ այս երթին մոտենար մեկ այլ երթ, որը կազմակերպել էին նախկին մի խումբ դիվանագետներ։ Այս երթը կրում էր միայն թուրքական դրոշներ։


՝՝Նախկին դիվանագետները հիշեցնում էին թուրք այն 42 դիվանագետների մասին, որոնք 197Օ-8Օ-ականներին զոհ են գնացել հայկական ծայրահեղական ԱՍԱԼԱ կազմակերպության կողմից իրականացված հարձակումներին՛՛, գրում է նույն թերթը։


XS
SM
MD
LG