ԱՄՆ-ի մամուլի ազատությունների խնդրով զբաղվող “լրագրողների պաշտպանության կոմիտեն” պահանջել է Մերձդնեստրի իշխանությունուններից, ազատ արձակել ապրիլի սկզբին ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանին:
Կազմակերպության տվյալների համաձայն, Մերձդնեստրի անվտանգության ուժերը ձերբակալել են Վարդանյանին ապրիլի 7-ին` առանց պաշտոնապես գործ հարուցելու:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաղորդում է նաև, որ Էռնեստ Վարդանյանն աշխատել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հրապարակվող “Պուլս” օրաթերթի, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության համար:
Մինչ այս, լրագրողի ձերբակալության խնդիրը քննարկվել է նաև Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպան Ազիֆ Չոդրիի և Մերձդնեստրի ղեկավար Իգոր Ամինովի միջև` Տիրասպոլում կայացած հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ Մոլդովայի և Ուկրաինայի սահմանային հատվածում տեղակայված Մերձդնեստրի հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ:
Ի դեպ, մինչ այս, ի պաշտպանություն լրագրողի է հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը: