Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը պաշտպանում է Եւրոպական Միությանը Սերբիայի անդամակցումը


<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի Սենատն ընդունեց որոշում, որը պաշտպանում է Եւրոպական Միությանը Սերբիայի անդամակցության ջանքերը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին քվեարկությունից հետո հայտարարեց, թե Սերբիան ՝՝տպավորիչ առաջընթաց՛՛ է գրանցել դեպի Եւրոպա տանող ճանապարհին ու հույս հայտնեց, որ Եւրոպական Միության ղեկավարները ուշադիր են հետեւում Արեւմուտքի հետ համագործակցելու Բելգրադի կառավարության ջանքերին։

Եւրոպական Միության ընդարձակման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն անցյալ շաբաթ էր հայտարարել, թե ակնկալում է, որ Միության անդամները շուտով կքննարկեն անդամակցելու հարցում Սերբիայի պատարաստականությունը։

Միության անդամներն ասել են նաեւ, թե իրենք չեն պարտադրելու, որ անդամակցելու նպատակով Սերբիան անպայմանորեն ճանաչի իրենից անջատված Կոսովոյի անկախության հռչակագիրը։ Այդ հռչակագիրը հրաժարվել են ճանաչել նաեւ Եւրոպական Միության մի շարք այլ անդամ պետություններ, այդ թվում՝ Իսպանիան, Հունաստանը ու Սլովակիան։

Կոսովոյի անկախությունը մինչ այժմ ճանաչել է աշխարհի միայն 6Օ երկիր։

XS
SM
MD
LG