Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը վերահաստատեց Եվրոպայի դաշնակիցների անվտանգության  հանդեպ ԱՄՆ-ի պարտավորությունները


<!-- IMAGE -->

Քլինթընը ելույթով հանդես եկավ Էստոնիայի մայրաքաղաք Թալինում, նա հայտարարեց,որ ԱՄՆ-ը երբեք չի հրաժարվի Եվրոպայում իր դաշնակիցների անվտանգությունը ապահովելու պարտավորություններից։


Քլինթընը եւ Եվրոպական այլ երկրների արտգործնախարարները ՆԱՏՕ- ի համաժողովում քննարկումներ են անցկացրել միջուկային պաշտպանության խնդիրների, ինչպես նաեւ Աֆղանստանի նորաստեղծ բանակի վերապատրաստման անհրաժեշտության շուրջ։

Չնայած նախագահ Օբաման պարատավորվել է պայքարել խաղաղ եւ միջուկային զենքերից զերծ աշխարհի համար, ԱՄՆ-ը այդուհանդերձ չունի Եվրոպական 5 երկրներում տեղակայված միջուկային 200 ռումբերը դուրս բերելու մտադրություններ։

Եւվրողական որոշ երկրներ այդ թվում նաեւ Գերմանիան դիմել են ԱՄՆ-ին՝ միջուկային մարտագլխիկները դուրս հանելու խնդրանքով։

XS
SM
MD
LG