Մատչելի հղումներ

Եվրոպայի ավիաուղիները վերաբացվում են


<!-- IMAGE -->

Եվրոպայի ավիաուղիները չորեքշաբթի օրը վերաբացվել են, մինչ ավիաընկերությունները փորձում են վերացնել Իսլանդիայի հրաբխային մոխրի հետեւանքով հետաձգված թռիչքների առաջացած խառնաշփոթը։

Եվրոպայի օդային երթեւեկի վերահսկողության գործակալության համաձայն, ծրագրված չվերթների 75 տոկոսը կվերականգնվի չորեքշաբթի օրը։ Բրիտանիայում եւ Գերմանիայում օդային երթեւեկի վրա հաստատված սահմանափակումները արդեն վերացվել են։

Սակայն, հետաձգված թռիչքների հետեւանքով կուտակված ուղղեւորներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու աշխատանքները դեռեւս օրեր կտեւեն։

Պաշտոնական տվյալների համաձայն, ավիաընկերությունները առնվազն 1,7 միլիարդ դոլար են կորցրել թռիչքների վեց օր տեւած արգելքի հետեւանքով։ Միջազգային օդային երթեւեկի ընկերակցության ղեկավար Ջիովանի Բիսիգնանին տնտեսական հետեւանքները ՛՛ավերիչ՝՝ է բնութագրել։ Նա հորդորել է, որ եվրոպական կառավարությունները ուղիներ որոնեն ավիաընկերությունների նյութական կորուստների փոխհատուցմանը օգնելու համար։

Որոշ ավիաընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, թե իշխանությունները թռիչքների արգելման գործում չափից ավելի են շտապել։

XS
SM
MD
LG