Մատչելի հղումներ

Իրանի առաջնորդը դատապարտում է ԱՄՆ-ի սպառանալիքները


<!-- IMAGE -->

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին քննադատել է ԱՄՆ-ին, իր խոսքերով ասած, մահմեդական իր երկրի դեմ ԱՄՆ-ի կողմից միջուկային զենք կիրառելու սպառնալիքների համար։

Նա ասել է, թե Թեհրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ը միջուկային սպառանլիքներով վերահսկի Իրանին։
Խամենեին այս խոսքերով հանդես եկավ Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում երկրի հեղափոխական պահակազորի կողմից անցկացվելիք եռօրյա ռազմախաղերի նախօրեին։
Հեղափոխական պահակազորի փոխհրամանատար Հուսեին Սալամին ասել է, որ անվտանգությունը պաշտպանելուն ուղղված զորավարժությունները սկսվելու են հինգշաբթի օրը։

Ի դեպ, աշխարհի նավթի փոխադրումների 4Օ տոկոսն անցնում է Հորմուզի նեղուցով։ Իրանը նախկինում սպառնացել է, հարձակման ենթարկվելու դեպքում, փակել նեղուցը։


XS
SM
MD
LG