Մատչելի հղումներ

Ադրբեջանում տուգանքի է ենթարկվում ամերիկյան Coca Cola ընկերությունը


<!-- IMAGE -->

Ադրբեջանի իրավապահ մարմինները մոտ մեկ միլիոն դոլարի տուգանք են նշանակել ՝՝Կոկա-Կոլա՛՛-ի տեղական ճյուղին՝ ընկերությանը մեղադրելով երկրի հակամենատիրության մասին օրենքները խախտելու մեջ։

Ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությունն է տեղեկացնում, երկրի հակամենատիրության մասին օրենքների կատարումը վերահսկող գործակալությունը հայտարարել է, թե ՝՝Կոկա-Կոլա՛՛-ը, խմիչքի գինը առանց որեւէ արդարացման բարձրացնելու եղանակով, հավելյալ մոտ 94Օ հազար դոլար է վաստակել։ Ըստ որոշման, ստացաված հավելյալ եկամուտը կփոխանցվի պետական բյուջե, որպես տուգանք։

Այս քայլն իրականացվում է այն պահին, երբ Ադրբեջանը տարբեր մակարդակներում սկսել է դատապարտել ԱՄՆ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում ՝՝հայանպաստ դիրքեր որդեգրելու՛՛ համար։


XS
SM
MD
LG