Մատչելի հղումներ

Սոմալեցի ծովահենները նոր նավեր են առեւանգել


<!-- IMAGE -->

Եվրամիության ռազմածովային ուժերի համաձայն, սոմալեցի ծովահենները Հնդկական օվկիանոսի խորքերում առեւանգել են թայլանդական երեք ձկնորսանավ, անձակազմերի 77 անդամներով։

Եվրամիության խոսնակ, հրամանատար Ջոն Հարբըրն ասել է, թե առեւանգումները տեղի են ունեցել Սոմալիի ափերից 2000 կիլոմետր հեռու, որը առավել մոտ է Հնդկաստանի ափերին։

Եվրոպական եւ ամերիկյան ռազմանավերի վերահսկողությունը Սոմալիի ափերի շրջակայքում ծովահաններին հարկադրել է իրենց հարձակումները իրագործել օվկիանոսի խորքերում։

Իշխանությունների համաձայն, մարտ ամսվա սկզբներից ի վեր ծովահենները առեւանգել են ավելի քան 20 նավ եւ պատանդ են պահում անձնակազմի ավելի քան 200 անդամների։ Ծովահենները սովորաբար փրկագին ստանալուց հետո առեւանգված նավերն ու պատանդներին անվնաս վերադարձնում են։

XS
SM
MD
LG