Մատչելի հղումներ

Թուրքիան միջնո՞րդ


<!-- IMAGE -->

Թուրքիան հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրերի համատեքստում ՄԱԿ-ի և Թեհրանի միջև ընթացող գործընթացներում միջնորդի դերը ստանձնելու առաջարկով:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով Թեհրանում, մասնավորապես ասել է, թե իր երկիրը պատրաստ է միջանկյալ դեր ստանձնել ուրանի փոխանակման գործընթացում:

Հիշեցնենք, որ ուրանի փոխանակման շուրջ քննարկվող ծրագրի համաձայն, Իրանում հարստացված ուրանը նախատեսվում է տեղափոխել արտասահման, դրա հետագա հարստացման արդյունքում այլընտրանքային վառելանյութ ստանալու նպատակով:

Մինչ այս Իրանը հրաժարվել է առաջարկվող տարբերակից` փոխարենը պահանջելով գործընթացն իրականացնել իր երկրի տարածքում:

Պաշտոնական Թեհրանի փոխանցմամբ, այդ երկիրը նախատեսում է կառուցել ուրանի հարստացման ևս 10 հաստատություն, որոնցից երկուսը կգործարկվեն արդեն 2010-ից:

XS
SM
MD
LG