Մատչելի հղումներ

Ձերբակալվել է Խորվաթիայում


<!-- IMAGE -->

Խորվաթիայի ոստիկանության կողմից Սլովենիայի մի քաղաքացի է ձերբակալվել, ով որոնման մեջ է գտնվում Բոսնիայում, 1995-ի Սրեբրենիցայի դեպքերին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Ֆրենկ Կոզը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան` սերբ-խորվաթական սահմանը հատելիս:

Բոսնիական կողմի պնդումների համաձայն, Կոզը` անդամակցելով Բոսնիայի սերբական բանակին, անձամբ մասնակցել է Սրեբրենիցայի մահմեդականների սպանություններին:

Հիշեցնենք, որ մինչ այս Բոսնիայի դատարանն արդեն իսկ մեկ տասնյակից ավելի սերբերի է դատապարտել “Սրեբրենիցայի գործ”-ով: Դատապարտվածներից 12-ն արդեն իսկ բանտում են, ևս 7-ի` ներառյալ

Բոսնիայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի քրեական գործերը դեռևս դատարանում են:

XS
SM
MD
LG