Մատչելի հղումներ

՝՝Հայ-ադրբեջանական հարաբերություններում ԱՄՆ-ը կողմնակալ չէ՛՛


<!-- IMAGE -->

Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը գտնելու ջանքերում ՝՝հայամետ դիրքորոշման՛՛ մեջ ԱՄՆ-ին դատապարտող Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններին ի պատասխան, ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարք Թոներն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասաց, թե ԱՄՆ-ը հակամարտության մեջ անկողմնակալ է եւ չկա սառնություն Ադրբեջանի հետ հարաբերություններում։ ՝՝Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, որին մեղադրում են կողմնակալ դիրքորոշման մեջ, պետք է շեշտեմ, որ որպես այս խմբի համանախագահ, հակամարտության համար հարատեւ լուծում գտնելու նպատակով ԱՄՆ-ը աշխատում է ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ադրբեջանի հետ՛՛, ասաց Թոները։

՝՝ԱՄՆ-ը ակնհայտորեն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սակայն մենք կողմնակալ դիրքեր չենք ընդունում եւ հակված ենք հակամարտությանը խաղաղ լուծում գտնելուն՛՛, ասաց նա։


Անդրադառնալով Թուրքիայի հետ կապերին՝ Թոներն ասաց, թե Թուրքիան ակնհայտորեն հզոր դաշնակից է այս տարածաշրջանում, ու ԱՄՆ-ը հավատում է, որ այս երկիրը կարող է կառուցողական դեր կատարել այստեղ։ ՝՝Մեր նպատակը Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավումն է՛՛, ասաց ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարք Թոները։

XS
SM
MD
LG