Մատչելի հղումներ

Ահաբեկչական հարձակումների նոր դեպքեր Հյուսիսային Կովկասում


<!-- IMAGE -->

Ռուսաստանի կազմի մեջ մտնող Հյուսիսային Կովկասի պաշտոնյաները հայտնում են,որ Ինգուշեթիայում ավագ մի պաշտոնյայի մեքենայի պայթյունի արդյունքում վիրավորվել է վերջինիս վարորդը։


Մահափորձը նախատեսված է եղել ներքին գործերի նախարար Բեսլան Շադիեւի դեմ, որը պայթյունի ժամանակ մեքենայում չի եղել։ Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Նազրան քաղաքում։

Ռուսաստանի Ինտերֆաքս լրատվական գործակալության համաձայն,վարորդն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել։
Այս ամիս Ինգուշեթիայում եւ Ռուսաստանին հարակից Դաղստանում արձանագրվել են ահաբեկչական հարձակումների մի քանի դեպքեր։ Մահմեդական անջատողականների հիմնական թիրախը տեղական պաշտոնյաներն են։

XS
SM
MD
LG