Մատչելի հղումներ

Թռիչքների խնդիրը շարունակվում է


<!-- IMAGE -->

Օդային փոխադրումների միջազգային կառույցները կոչ են անում Եվրամիության անդամ երկրների կառավարություններին վերաբացել Իսլանդիայում տեղի ունեցած հրաբխային գոյացումներից հետո փակված օդուղիները:

Օդափոխադրումների Միջազգային ընկերակցության տվյալների համաձայն, աղետի հասցրած տնտեսական վնասները օդանավակայանների և ավիաընկերությունների վրա ավելի մեծ են, քան 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո:

Միաժամանակ, ապրիլի 19-ին խոսելով օդային փոխադրումների խնդիրներից, եվրոպական երկրների տրանսպորտի նախարարները հավանական են համարել Եվրամիության տարածքով թռիչքների 30%-ի վերականգնման հնարավորությունն արդեն այս շաբաթվա սկզբին:

Ի դեպ, դժվարություններ են ունեցել նաև Եվրոպայի օդային տարածքով թռչող ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական օդանավերի շարժիչները: Խնդրի վերաբերյալ, սակայն, այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:

XS
SM
MD
LG