Մատչելի հղումներ

Իրանը կրկնում է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում աջակցելու իր պատրաստակամությունը


<!-- IMAGE -->

՝՝Այս բնագավառում կողմերին օժանդակելու մեր պատրաստակամության մասին մյունխենյան հանդիման ժամանակ ես հայտնել եմ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՛՛, ասել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին ու հավելել, որ առաջարկին դրական պատասխան է տվել Ադրբեջանը։ ՝՝Սակայն հայկական կողմինց դեռեւս պատասխան չկա՛՛, ասել է նա։


Նրա խոսքերով, Կովկասը խաղաղության գոտի է, որտեղ չպետք է լինեն հակամարտություններ։ ՝՝Եւ մենք հավատում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը շուտով կլուծվի արդար եղանակով՛՛, ասել է Իրանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG