Մատչելի հղումներ

Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ զորախաղերից


<!-- IMAGE -->

Ըստ որոշ հաղորդագրությունների, Ադրբեջանը միակողմանի կերպով հրաժարվում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ մայիս ամսին ծրագրված ռազմախաղերին մասնակցելուց։

Նման որոշում կայացնելու պատճառները դեռ չեն ճշտվել։ Սակայն ակներեւ է, որ այն հետեւում է ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վերանայելու Ադրբեջանից հնչած հայտարարությանը։ Նման հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից Ալի Հասանովը՝ Վաշինգտոնին մեղադրելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում հօգուտ Հայաստանի կողմնակալ դիրքորոշում որդեգրելու մեջ։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը Բաքվից հաղորդում է, թե ըստ այդ երկրի պաշպանության փոխնախարարի, խոսքը ոչ թե զորախաղերից հրաժարվելու, այլ այն հետաձգելու մասին է։

Մանրամասնությունները ճշտվում են։

XS
SM
MD
LG