Մատչելի հղումներ

Հրեական ողջակիզումը հերքելու մեղադրանքով դատավարություն է սկսվել Գերմանիայում


<!-- IMAGE -->

Գերմանիայում սկսվել է գերպահպանողական կաթոլիկ եպիսկոպոս Ռիչարդ Վիլիամսոնի դատավարությունը, ով հերքել է Հրեական ողջակիզման փաստը։

Վերջինս անցյալ տարի Գերմանիայում տված մի հարցազրույցում ասել է, թե նացիական համակենտրոնացման ճամբարներում գազախցիկներ չեն եղել։ Նա ասել է նաեւ, թե նացիական Գերմանիան ոչնչացրել է ոչ թե վեց միլիոն, այլ միայն 300,000 հրեա։

Ողջակիզման փաստի հերքումը հանցագործություն է նկատվում Գերմանիայում։

Բրիտանացի եպիսկոպոսը նաեւ տուգանքի է ենթարկվել, սակայն մերժել է որեւէ վճարում կատարել։

Վիլիամսոնը, ով Սուրբ Պիոս տասերորդ կոչվող գերպահպանողական կրոնական խմբի անդամ է, ուրբաթ օրը դատարան չի ներկայացել։

Վիլիամսոնի եկեղեցու ղեկավարները հայտարարել են որ նրա ակնարկները ողջակիզման վերաբերյալ վնասել են եկեղեցական այդ խմբի հեղինակությանը։

XS
SM
MD
LG