Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները


ԱՄՆ-ը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
ԱՄՆ-ը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
<!-- IMAGE -->

՝՝Ամերիկայի Միացյալ Նահանգները վաղուց է աջակցում բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարատեւ, խաղաղ ու արդար լուծում տալուն՛՛, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Թերրի Դեւիդսոնը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Ալի Հասանովի կողմից նախորդ օրն արված այն մեկնաբանության, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում Միացյալ Նահանգների մասնակցության չեզոքությունը։


՝՝Որպես Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը միշտ շատ զգուշավոր է հավասարակշռել մեր ջանքերն այն ուղղությամբ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդունեն բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծումների սկզբունքները՛՛, ասել է ԱՄՆ-ի դեսպանության խոսնակը։

XS
SM
MD
LG