Մատչելի հղումներ

Ղրղըզստանի պաշտոնից վտարված նախագահ Քուրմանբեկ Բաքիեւը կկանգնի դատարանի առջեւ


<!-- IMAGE -->

Այս մասին, երկրից նրա հեռանալուց ու հրաժարական ներկայացնելուց մեկ օր անց հայտարարել է ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան։

Հանդես գալով հեռուստատեսությամբ, Օթունբաեւան ասել է, թե Բաքիեւին չի հաջողվելու խույս տալ արդարադատության առջեւ կանգնելուց։ Վերջինս մեղադրվում է կողմնակալ եւ կաշառարված կառավարություն ղեկավարելու մեջ։
Օթունբաեւան ընթերցել է նաեւ հրաժարականի մասին Բաքիեւի նամակը, որը ֆաքսով Ղրղըզստան է ուղարկվել Ղազախստանից, ուր նա այժմ մնում է իր կնոջ ու երկու երեխաների հետ միասին։

Ղրղըզստանից Բաքիեւի մեկնումն իրականացվել էր ԱՄՆ-ի- Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների օգնությամբ եւ Եւրոպական Միության միջնորդությամբ։ Նրա հեռացումը հույսեր է ներշնչում, որ իրադրությունն այս երկրու կկայունանա, որը, շատերի կարծիքով կանգնած էր քաղաքացիական պատերազմի պռնկին։

Ղրղըզստանի ներկա իշխանությունները խնդրել են Ղազախստանին արտաքսել Բաքիեւի որդուն, նախկին վարչապետ Դանիյար Ուսենովին եւ անվտանգության նախկին նախարար Մուրաթ Սութալինովին։

Բաքիեւի պաշտպանության նախարարին ձերբակալել էին հինգշաբթի օրը։ Կառավարությունը նպատակ ունի ձերբակալել նաեւ Բաքիեւի եղբորը, որը եղել է պետական պահակազորի ղեկավարը եւ ինքն է արձակել անցյալ շաբաթ Բիշքեկում ցույցի ելած անձանց կրակելու հրաման։ Այդ օրը սպանվել էր 84 մարդ։


XS
SM
MD
LG