Մատչելի հղումներ

Ղրղըզստանի պաշտոնանկ նախագահը հրաժարական է ստորագրել


Ղրղըզստանի պաշտոնանկ նախագահը հրաժարական է ստորագրել
Ղրղըզստանի պաշտոնանկ նախագահը հրաժարական է ստորագրել
<!-- IMAGE -->

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականի հայտարարությունը հետեւել է նրա Ղազախստան մեկնելուն։ Նրա ելքի կազմակերպման աշխատանքներին օգնել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներն, ու Եվրամիության միջնորդները։

Ավելի վաղ պրն. Բակիեւը ապահով վայր էր տարվել, երբ հրաձգություն էր սկսվել Ղազախստանում նրա աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ։

Ականատեսների համաձայն, պրն. Բակիեւի թիկնապահները նրան շրջապատելով՝ օդում կրակել էին, նրա զբաղեցրած ամբիոնին մոտեցող հակառակորդներից Բակիեւին պաշտպանելու նպատակով։ Բակիեւի աջակիցների հանրահավաքից մի քանի մետր այն կողմ հանրահավաք էին կազմակերպել նաեւ նրա քաղաքական հակառակորդները։

XS
SM
MD
LG