Աշխարհի 6 երկրների բարձրաստիճան դիվանագետներ պատրաստվում են հանդիպել ՄԱԿ-ում, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրերի պատճառով այդ երկրի վրա նոր պատժամիջոցների խնդիրը քննարկելու նպատակով:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամների` Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Գերմանիայի դեսպանների հանդիպումը կայացավ ապրիլի 14-ին Նյու Յորքում:
Ի դեպ, այս կապակցությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային դադարեցնել սպառնալիքներն իր երկրի նկատմամբ:
Իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ահմադինեջադն ասել է, թե ինքը նամակ է ուղարկել Բարաք Օբամային, որը շուտով կհրապարակվի մամուլում:
Իրանի նախագահը նշել է նաև, թե Իրանն Օբամայի միակ հույսն է արտաքին քաղաքականությունում հաջողությունների հասնելու համար:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Օբաման փորձում էր համախմբել միջազգային հանրությանը` Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նպատակով: