Մատչելի հղումներ

Ադրբեջանի նախագահը բողոքում է. Խնդիրը նորից հայ-թուրքական սահմանն է


<!-- IMAGE -->

՝՝Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի հանրությունն ընդունել այն փաստը, որ անտեսվում են մեր շահերը, անտեսվում գրավյալ մեր տարածքների հարցը, որ հազար փորձ է արվում ագրեսոր պետությանը դժվարին կացությունից հանելու համար՛՛։
Այս հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

՝՝Ինչո՞ւ ճնշում չի բանեցվում ագրեսոր պետության նկատմամբ՛՛, հրապարակային հարց տալով, Ալիեւն ասաց, թե իր երկիրը կառուցողական դիրք է որդեգրել բանակցային գործընթացում, ինչին հակառակ, ՝՝Հայաստանը կործանում է բանակցությունները՛՛, ասաց նա։


Ադրբեջանի պետական հեռուստակայանով հեռարձակվող նիստի ընթացքում Ալիեւը հարց տվեց, թե ՝՝ինչո՞ւ է միջազգային համայնքը փորձում փրկել Հայաստանին, ինչո՞ւ է փորձում, Հայաստանին շնչելու օդ տալու համար, բացել հայ-թուրքական սահմանը։ Հայ-թուրքական սահմանը բացելու հարցը միայն Թուրքիայի ու Հայաստանի խնդիրն է՛՛, ասաց Ալիեւը։

XS
SM
MD
LG