Մատչելի հղումներ

՝՝Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների բարելավում տեղի չի ունենա, եթե...՝՝


<!-- IMAGE -->

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երեքշաբթի օրը Վաշինգտոնում ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց, թե Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների բարելավում տեղի չի ունենա քանի դեռ Հայաստանը չի լուծել Ադրբեջանի հետ իր հակամարտությունը։
՝՝Անընդունելի է, որ Թուրքիան Ադրբեջանին դուրս թողնի այս գործընթացից՛՛, ասաց նա։

՝՝Մենք կպահպանենք խաղաղության հնարավորությունները, սակայն թույլ չենք տա, որ որեւէ մեկը ճնշում բանեցնի Թուրքիայի վրա, ասաց Դավութօղլուն, շարունակելով, թե իրենք հույս ունեն, որ Հայաստանն ընդունել է այս ուղերձը։


՝՝Միջազգային համայնքը պետք է հասկանա, որ միակողմանի խաղաղությունն անհնար է Հարավային Կովկասում, ասաց Թուրքիայի արտգործնախարարը եւ ավելացրեց, թե իրենք ՝՝բացատրել են՛՛ ԱՄՆ-ի վարչակազմին, որ այս տարածաշրջանում հարատեւ խաղաղության չի կարելի հասնել, առանց Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու։

XS
SM
MD
LG