Մատչելի հղումներ

Իրանը «համաշխարհային միջուկային ակումբո՞ւմ»


<!-- IMAGE -->

Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի միջուկային հարցերով մի պաշտոնյա հայտարարել է, որ այդ երկիրը միանալու է «համաշխարհային միջուկային ակումբին» հաջորդ ամիս` Իրանի վրա հնարավոր հարձակումները կանխելու նպատակով:

Հղում կատարելով Իրանի միջուկային էներգիայի գործակալության փոխնախագահին` «Ֆարս»-ը նշում է, որ պաշտոնյան հայտարարել է, թե ակումբին անդամակցելու պարագայում որևէ երկիր չի ցանկանա հարձակվել Իրանի վրա:

Գործակալության փոխնախագահ Բեհզադ Սոլթանին նշել է նաև, որ Իրանը շարունակելու է ընդլայնել միջուկային տեխնոլոգիաների իր կարողությունները մի շարք ոլորտներում: Որպես օրինակ բերվել է սննդի անվտանգության ոլորտը:

Խնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական արձագանք դեռևս չի եղել:

XS
SM
MD
LG