Մատչելի հղումներ

Ղրղըզստանի վտարված նախագահ Բաքիեւը պատրաստ է հրաժարական ներկայացնել


<!-- IMAGE -->

Ղրղըզստանի նախագահի պաշտոնից ապստամբության եղանակով վտարված Քուրմանբեք Բաքիեւը երեքշաբթի օրը իր հայրենի Թեյիթ գյուղում հայտարարել է, թե ինքը պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե ՝՝ինքնահռչակ՛՛ ժամանակավոր կառավարությունը երաշխավորի իր եւ իր ընտանիքի անվտանգությունը։
Նա ասել է նաեւ, թե այս քայլով ցանկանում է վերջ տալ սկսված անհանգստություններին եւ բանակցություններ սկսել ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւայի հետ։


Ժամանակավոր կառավարության անվտագության ծառայության ղեկավարն ասել է, թե կառավարությունը պատրաստ է երաշխավորել նրա ու նրա ընտանիքի անվտանգությունը։

Ավելի վաղ ժամանակավոր կառավարության ներքին գործերի բաժինը հորդորել էր վտարված նախագահին հանձնվել մայրաքաղաքում, հակառակ դեպքում սպառնալով ձերբակալել նրան հատուկ ուժերի կողմից։ Բաժնի ղեկավարն ասել էր, թե նախագահը զրկվել է իր անձեռնմխելիության իրավունքից, եւ նրա դեմ հարուցվել է քրեական գործ։

XS
SM
MD
LG