Մատչելի հղումներ

Նոր զոհեր Աֆղանստանում


<!-- IMAGE -->

Ապրիլի 12-ին Աֆղանստանի արևելյան հատվածում տեղի ունեցած բախումների արդյունքում 3 կին է զոհվել:

Երկրի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երկուշաբթի օրը զինյալները հարձակվել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքի վրա, ինչի արդյունքում առնվազն 4 մարդ է վիրավորվել:

Նույն օրը Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը մի ավտոբուսի վրա կրակ են բացել Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգում` սպանելով 4 անմեղ քաղաքացիների:

Աֆղանստանի պաշտոնյաների խոսքերով, ևս 4 ոստիկան է սպանվել երկրի հյուսիսային Ֆարյաբ նահանգում:

XS
SM
MD
LG