Մատչելի հղումներ

Մահմեդական խմբի հարձակման արդյունքում Ֆիլիպիններում զոհվել են խաղաղ բնակիչներ


<!-- IMAGE -->

Ֆիլիպինների պաշտոնյաները հայտնել են, որ շուրջ 15 մարդ զոհվել եւ շատեր էլ վիրավորվել են հինգշաբթի օրը երկրի հարավային հատվածում մահմեդական զինյալների կողմից արձակած կրակի արդյունքում։

Պաշտոնյաները հայտնել են, որ Աբու Սայյաֆ խմբի զինյալները,
քողարկված ոստիկանական հագուստով ինքնաշեն ռումբեր են տեղադրել Իսաբելա քաղաքի մի եկեղեցում եւ պետական գրասենյակում։ Պայթյունների արդյունքում զոհվել է 6 խաղաղ բնակիչ։


Ըստ պաշտոնական տեղեկատվության, վերջիններս այնուհետեւ կրակ են արձակել խաղաղ բնակչության վրա, որի արդյունքում պատասխան կրակ է արձակվել պետական ուժերի կողմից։ Բախման արդյունքում զոհվել է 5 զինվորական։


Իսաբելան գտնվում է Ֆիլիպինների հարավում ընկած Մինդանաո շրջանում, որտեղ մահմեդական Աբու Սայյաֆ խմբավորումը պայքարում է անկախություն ստանալու համար։

XS
SM
MD
LG