Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը նախազգուշցնում է ահաբեկչական միջուկային հարձակումների մասին


<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, որ չնայած նվազում է տարբեր պետությունների միջեւ միջուկային պատերազմներ սկսելու հնարավորությունը, դրան հակառակ մեծանում է ահաբեկիչների կողմից միջուկային հարձակումների ենթարկվելու վտանգը, քանի որ վերջիններս ամեն կերպ ձգտում են ձեռք բերել միջուկային նյութեր։


Ելույթ ունենալով միջուկային հարցերով Վաշինգտոնում հրավիրված երկօրյա գագաթաժողովի երկրորդ օրը՝ Օբաման ասաց, թե ՝՝Սառը պատերազմից հետո աշխարհին սպառնացող միջուկային վտանգը պատմության դաժան կատակն է՛՛։ Նա հորդորեց, որ աշխարհի երկրների ղեկավարները, միայն խոսելու փոխարեն, նաեւ գործի անցնեն։

Գագաթաժողովին մասնակից 47 երկրները հանդիպման ավարտին հրապարակելու են եկող չորս տարիների ընթացքում միջուկային իրենց բոլոր նյութերի տարածումն արգելելու մասին համատեղ մի հայտարարություն։

XS
SM
MD
LG