Մատչելի հղումներ

2009-ը,ըստ տեղեկատվության, հաջող տարի է եղել ամերիկյան ավիաընկերությունների համար.


<!-- IMAGE -->

Հետազոտողների մասնավոր խմբի կողմից անցկացված հարցումների համաձային, 2009- ին ԱՄՆ-ում ավելի մեծ թվով ինքնաթիռներ են ժամանակին ժամանել,արձանագրվել են ավելի քիչ թվով ճամպրուկների կոտուստներ եւ ավելի քիչ թվով ուղեւորներ են գանգատվել վատ սպասարկումից։ Ըստ հետազոտողների դրական ցուցանիշների պտճառը պայմանավորված է ավելի քիչ մարդկանց ինքնաթիռով ճանապարհորդելու փաստով։ Նմանատիպ ցուցանիշ էր արձանագրվել նաեւ 2002- ին, երբ Նյու Յորքի եւ Վաշինգտոնի ահաբեկչական հարձակումներից հետո նվազել էր ուղեւորների թիվը։
Այդուհանդերձ հետազոտությունը ցույց է տվել, որ 2009 ին ավելի մեծ թվով մարդիկ են դուրս մնացել իրենց թռիչքներից, ինչը, ըստ ուսումնասիրողների, արտոնավորվածից ավելի ավիատոմսերի վաճառքի արդունք է։

XS
SM
MD
LG