<!-- IMAGE -->
Հետախույզները հայտնում են, որ երեքշաբթի օրը Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Էդուարդ Չուվաշկովը սպանվել է իր բնակարանը տանող աստիճանների վրա։
Չուվաշկովը վարում էր մի քանի կարեւոր դատական գործեր, այդ թվում նաեւ փետրվար ամսին ազգայնամոլական խմբի դեմ հարուցած գործը՝կապված ցեղային խտրականության հողի վրա խմբի իրագործած սպանություններին։ Սպանության մեղավորների հայտնաբերման առնչությամբ տեղեկություններ դեռեւվս չկան։