Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հավատացած է, որ Իրանը կհրաժարվի միջուկային ծրագրերից


ԱՄՆ-ի նախագահը հավատացած է, որ Իրանը կհրաժարվի միջուկային ծրագրերից
ԱՄՆ-ի նախագահը հավատացած է, որ Իրանը կհրաժարվի միջուկային ծրագրերից
<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, թե չկա երաշխիք, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները կստիպեն այս երկրին դադարեցնել միջուկային գործունեությունը։
Սակայն նա վստահ է, որ միջազգային համայնքի ՝՝հաստատուն ու կայուն՛՛ ճնշամների արդյունքում Իրանն ի վերջո կըմբռնի, որ չարժե շարունակել միջուկային զենքեր արտադրելու ծրագրերը։

Օբաման ամերիկյան ՝՝ABC՛՛ հեռուստակայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե Իրանը ՝՝հիմար վարչակարգ չէ՛՛ եւ ուշադիր հետեւում է այն ամենին, ինչ տեղի է ունենում միջազգային համայնքում։

Աշխարհի գերհզոր 6 երկրների դիվանագետները հինգշաբթի օրը Նյու Յորքում քննարկում էին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը։ Այդ երկրներն են Գերմանիան եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան։

Երեք ժամ տեւած քննարկումների արդյունքում կողմերը դեռեւս որոշում չեն կայացրել։ Սակայն բանակցությունները շարունակվելու են։
Այս երկրները կարծում են, որ Իրանը գաղտնաբար փորձում է միջուկային զենք արտադրել։ Իրանը պարբերաբար հերքում է այս մեղադրանքը։



XS
SM
MD
LG