Մատչելի հղումներ

Իսրայելը չի մասնակցի միջուկային անվտանգության հարցերով վաշինգտոնյան գագաթաժողովին


<!-- IMAGE -->

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղյալ է հայտարարել եկող շաբաթ Վաշինգտոն կատարելիք այցը, քանի որ Թուրքիան ու Եգիպտոսը ծրագրում են միջուկային անվտանգության հարցերով այստեղ անցկացվելիք գագաթաժողովի ընթացքում բարձրացնել Իսրայելի կողմից միջուկային կարողություններ կրելու հարցը։
Գագաթաժողովին Իսրայելի կողմից կմասնակցի միայն այս երկրի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Դան Մերիդորը։

Իսրայելն ունի միջուկային երկու ռեակտոր։ Դիմոնա քաղաքում գտնվող ռեակտորը, ըստ շատերի համոզման, օգտագործվում է ատոմային զենքեր արտադրելու համար։

Հրեական պետությունը երբեք չի հաստատել կամ հերքել միջուկային զենք կրելու մասին հայտարարությունները։ Այն չի ստորագրել նաեւ Միջուկային զենքերը չտարածելու մասին միջազգային պայմանագիրը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավիրած երկօրյա այս գագաթաժողովին մասնակցելու են ավելի քան 4Օ երկրների ղեկավարներ։ Նրանց թվում են Թուրքիայի վարչապետն ու Հայաստանի նախագահը, ովքեր համաձայնվել են գագաթաժողովի շրջանակներում քննարկել հայ-թուրքական հարաբերությունները։


XS
SM
MD
LG