Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել է, թե պաշտոնից չի հրաժարվի, հակառակ իր երկրում սկսված ապստամբության եւ ընդդիմադիր ուժերի կողմից ժամանակավոր կառավարության կազմավորման։
Պրն. Բակիեւը այդ մասին հայտարարել է ռուսական մի ռադիոկայանի միջոցով եւ ընդունել է, որ որեւէ ազդեցություն չունի Ղրղզստանի կառավարության վրա։
Միաժամանակ, հինգշաբթի երեկոյան կատաղի հրաձգություն է սկսվել մայրաքաղաք Բիշկեկում։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե կրակոցների հեղինակները ովքեր են։
Պրն. Բակիեւը Բիշկեկից հեռացել է չորեքշաբթի օրը եւ հայտարարել է, թե այժմ գտնվում է երկրի հարավային շրջանում՝ փորձելով համախմբել իր կողմնակիցներին։
Քաղաքական ընդդիմությունը հայտարարել է, թե կազմել է նոր կառավարություն, որը երկիրը կղեկավարի մինչեւ ընտրությունների կայացումը՝ վեց ամսից։
Ընդդիմության ղեկավար Ռոզա Օթունբաեւան, Ղրղզստանի նախկին արտգործնախարարն է։ Նա պահանջել է, որ նախագահ Բակիեւը պաշտոնից հրաժարվի։