ԱՄՆ- ի ամենամեծ ավտոարտադրողը հայտարարել է, որ սննկացումից վերականգնվելուց հետո կորցրել է հավելյալ 4,3 մլդ դոլար, սակայն կազմակերպությունը լավատես է իր ապագայի հանդեպ։
Ջեներալ Մոթորզը հրապարակել է 2009 ի վերջին 6 ամիսների իր գործունեության արդյունքները։ ՋՄ-ը հայտարարել է , որ մշակել է նոր ծարգիր, իր ֆինանսական ցուցանիշները ավելի ճիշտ հաշվարկելու նպատակով, պետությունից աջակցության 50 մլդ դոլար ստանալուց հետո։
Չնայած ընդհանուր կորուստներին, ավտոարտադրողին 6 ամիսների ընթացքում հաջողվել է, կուտակել 1 մլդ դոլար եւ այն շարունակում է վերադարձնել պետության 6,7 մլդ դոլարի պարտքը պետությանը։
Ընկերության նախագահը հույս է հայտնել, որ այս տարի ընկերությունը կդառնա շահութաբեր։