Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհման Փարաստը հայտարարել է, թե Թեհրանը պատրաստ է բանակցել միջազգային ներկայացուցիչներ հետ, սակայն Իրանի միջուկային ծրագրի քննարկումը ՛՛վերջացած հարց է՝՝։
Ֆարզ լրատվական գործակալության համաձայն Իրանը պատրաստ է բանակցել միայն այն փաթեթի շուրջ, որը Իրանը ներկայացրել էր անցյալ տարի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա։
Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները Թեհրանի միջուկային ծրագրի դեմ նոր պատժամիջոցների կոչ են անում։
Իրանը հայտարարել է, թե իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Սակայն, Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պնդում են, թե միջազգային հսկիչների հետ չհամագործակցելու Թեհրանի գործելակերպը ցույց է տալիս, որ Իրանը փորձում է մշակել միջուկային զենքերի արտադրման ծրագիր։