Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները բացահայտել է  իր միջուկային ռազմավարության ծրագիրը


Նախագահ Օբամայի վարչակազմը երեքշաբթի օրը ներկայացրել է նոր միջուկային ռազմավարության ծրագիր, որը փորձում է կրճատել Միացյալ Նահանգների կողմից միջուկային զենք կիրառվելու համար անհրաժեշտ նախապայմանների թիվը։

Միացյալ Նահանգների Կոնգրեսը պահանջում է, որ յուրաքանչյուր նոր վարչակազմ միջուկային զենքերի կիրառության ծրագիր ներկայացնի։

՛՛Նյու Յորք Թայմզ՝՝ թերթին տված հարցազրույցում նախագահ Օբաման ասել է, թե նոր ծրագիրը մասը կկազմի միջուկային զենքերից զերծ աշխարհ ստեղծելու ընդհանուր ջանքերի։

Թերթի համաձայն, նոր ծրագիրը կարգելի նոր զենքերի զարգացումը, եւ առաջին անգամը լինելով, կհայտարարի, որ Միացյալ Նահանգները միջուկային զենքեր չի կիրառի միջուկային զենքեր չունեացող երկրների դեմ, որոնք հարգում են միջուկային զենքեր չտարածելու վերաբերյալ կնքված պայմանագիրը, նույնիսկ եթե այդ երկրները ԱՄՆ-ի դեմ հարձակում են գործել կենսաբանական կամ քիմիական զենքերով, կամ համակարգչային կործանիչ գործողությամբ։

Պրն Օբաման ասել է, թե Իրանը եւ Հյուսիսային Կորեան բացառություն կկազմեն, քանի որ այդ երկրները խախտել կամ անտեսել են միջուկային ծրագրերի մասին միջազգային պայմանագիրը։

XS
SM
MD
LG