Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը երեքշաբթի օրը վերադարձավ Վաշինգտոն


ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը երեքշաբթի օրը վերադարձավ Վաշինգտոն, որտեղից Թուրքիան նրան, որպես բողոք, հետ էր կանչել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը մարտի 4-ին ընդունվելուց հետո։
Մինչեւ մեկնումը դեսպանն ասել է, թե ՝՝Ամերիկան հասկացել է Թուրքիայի ուղերձը եւ տվել գոհացուցիչ պատասխան։
Թուրքիան պնդում է, թե ՝՝ դատապարտվում է թույլ չտրված հանցագործությունների համար՛՛։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեմ է արտահայտվել բանաձեւի մասին, որը մինչ այժմ չի ուղարկվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ։ Վարչակազմի պաշտոնյաներն ասում են, թե չկա որեւէ ճնշում Ներկայացուցիչների պալատի ղեկավարության վրա։ Սակայն որոշ կոնգրեսականներ, ինչպես օրինակ Ջորջ Ռադանովիչը, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել էր, որ ՝՝եղել են հորդորներ այս պահին բանաձեւը Ներկայացուցիչների պալատ չուղարկելու համար՛՛։

Սպասվում է, որ եկող շաբաթ Օբաման Վաշինգտոնում հանդիպում կհրավիրի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջեւ, որի ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական հաշտեցման գործընթացին ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր։

Ինչպես ՝՝Turkish Daily News՛՛ պարբերականն է տեղեկացնում, Էրդողանը պատրաստվում է Օբամային ու Սարգսյանին հորդորել, ՝՝հանուն Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացի, չպաշտպանել հայկական Սփյուռքի պահանջները՛՛։
Նա նաեւ պնդելու է, որ Հարավային Կովկասի խնդիրների համար լուծում գտնելու հանգամանքը մեծապես կախված է Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերություններից։

XS
SM
MD
LG