Մատչելի հղումներ

՝՝Իրանը կհարվածի Իսրայելին, եթե իրականացվի հարձակում ընդդեմ Թեհրանի՛՛


Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ օգնականներից մեկն ասում է, թե Իրանը, հարձակման ենթարկվելու դեպքում, կհարվածի Իսրայելին։


Իրանի վերնախավային հեղափոխական պահակազորում Խամենեիի ներկայացուցիչ Մոջտաբա Զոլնուրի խոսքերով, ՝՝հարձակման թիրախ կդառնա Թել Ավիվի սիրտը՛՛, եթե հրեական պետությունը կամ նրա որեւէ դաշնակից հարձակում սկսի ընդդեմ Իրանի։ Նման հայտարարությամբ նույն պաշտոնյան հանդես էր եկել անցյալ տարվա հոկտեմբեր ամսին։


Իրանի ու աշխարհի մեծաթիվ երկրների միջեւ լարվածությունը խորանում է վերջին ամիսներին Իրանում միջուկային ծրագրերին զարկ տալու պատճառով։


Թեհրանը շարունակում է պնդել, որ միջուկային իր ծրագրերն ունեն զուտ խաղաղ նպատակներ։

XS
SM
MD
LG