Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները՝ Թուրքիայից հայերին արտաքսելու հայտարարության դեմ



՝՝Թուրքիայից հայերին արտաքսելու մասին այս երկրի վարչապետ Էրդողանի կատաղի սպառնալիքը Հայոց ցեղասպանությունը հերքելու գործում հայերին որպես մարդկային վահան կիրառելու վերջին օրինակն է՛՛։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը։
՝՝Օսմանյան զորքերի կողմից հարյուր հազարավոր հայերին դեպի անապատները բռությամբ տեղահանելու ժամանակներից 95 տարի անց Էրդողանի հայտարարությունը դաժանության նոր քայլ է դառնում ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների համար՛՛, ասում է նա։

Ինչպես Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբն է տեղեկացնում, կոնգրեսական Ջիմ Քոսթան իր հայտարարության մեջ ասում է թե ՝՝հայ ներգաղթյալներին արտաքսելու Թուրքիայի սպառնալիքն անպատասխանատու հայտարարություն է հատկապես այն պահին, երբ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են կաղել Հայոց ցեղասպանության ճանանչման շուրջ անհամաձայնության պատճառով՛՛։


Վերջին օրերին արեւմտյան մի շարք թերթեր են հանդես եկել Էրդողանի հայտարարության դեմ հոդվածներով։ Որոշ հրապարակումներ հիշեցնում են, որ Եւրոպական Միության տարածքում չափազանց մեծ է թուրք արտագնա աշխատողների թիվը ու հարց տալիս, թե ինչ կասեր Էրդողանը, եթե Եւրոպական Միության երկրները սկսեին արտաքսել թուրքերին։
Թերթերը նաեւ քննադատում են Վաշինգտոնին եւ Բրյուսելին՝ Էրդողանի սպառնալիքները չդատապարտելու պատճառով։

XS
SM
MD
LG