Մատչելի հղումներ

Սուդանն ու Դարֆուրի ապստամբական մի խումբ միմիանց են մեղադրել  հրադադարի խախտման մեջ


Սուդանի կառավարությունը եւ Դարֆուրի ամենահզոր ապստամբ խումբը միմիանց մեղադրել են 6 շաբաթից ի վեր հաստատված հրադադարը խախտելու մեջ։

՛՛Արդարություն եւ հավասարություն՝՝ ապստամբական շարժման համաձայն6 կառավարական ուժերը ռմբակոծել են իրենց դիրքերը հյուսիսային եւ արեւմտյան Դարֆուրում կիրակի եւ երկուշաբթի օրերին։

Կառավարությունը հերքել է այդ մեղադրանքը՝ հայտարարելով, որ իր բանակը որեւէ հարձակում չի գործել եւ պնդել է, թե ՛՛Արդարություն եւ հավասարություն՝՝ շարժման ներկայությունը ռմբակոծված վայրերում, ինքնին, հրադադարի պայմանների խախտում է։

Փետրվածի 23-ին ստորագրված հրադադարի պայմանագիրը Սուդանի կառավարությանն ու ՛՛Արդարություն եւ հավասարություն՝՝ շարժմանը կոչ էր արել խաղաղության համաձայնություն կայացնել մինչեւ մարտի կեսերը։

Սակայն բանագնացները Դուբայում հապաղել են, մինչ Սուդանի բանակը շարունակում է կռվել Դարֆուրի այլ ապստամբ խմբերի դեմ։

"Արդարություն եւ հավասարություն" շարժման խոսնակ Ադամը հայտարարել է, թե կառավարությունը լրջորեն չի մոտենում խաղաղության գործընթացին։


XS
SM
MD
LG