Առնվազն 115 ածխահատ Չինաստանի հյուսիսային շրջանում հեղեղված ածխահանքերում 9-ը օր թակարդված մնալուց հետո կենդանի վիճակում դուրս է բերվել ածխահանքերից։
Մարտի 28-ին 153 ածխահատ էր թակարդվել Շանքսի գավառի ջրով լցված Վանգջիալինգ ածխահանքում։
Վերապրողներից ոմանք ասում են, թե ծառի կեղեւ են կերել եւ կեղտոտ ջուր են խմել կենդանի մնալու համար։ Մինչ ուրիշներ ածխահանքի խոռոչներում են մնացել չխեղդվելու համար։
Բոլոր վերապրողները առողջական կայուն վիճակում են։ Փրկարարները հուսով են, որ կգտնեն նաեւ ածխահորերում թակարդված մնացյալ 38 աշխատավորներին։
Իշխանության տեղական մարմինները փրկության աշխատանքները ՛՛հրաշագործություն՝՝ են բնութագրել։ Չինաստանի ածխարդյունաբերության պայմանները ամենաանապահովն են ամբողջ աշխարհում։