Ամերիկյան “Discovery” տիեզերանավը, երկուշաբթի առավոտյան մեկնարկել է դեպի տիեզերք իր թռիչքը, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղակայված Քենեդիի տիեզերական կենտրոնից:
Նավի անձնակազմը բաղկացած է ամերիկացի 6 և ճապոնացի 1 տիեզերագնացներից: Նախնական տվյալների համաձայն, նավը տիեզերակայանին կհասնի արդեն չորեքշաբթի օրը` իր հետ բերելով կայանի հետագա հետազոտությունների համար անհրաժեշտ տեխնիկա:
Առաջիկա օրերի ընթացքում տիեզերակայանի աշխատանքներին աջակցելու են նաև ռուս տիեզերագնացները 3 հոգանոց անձնակազմով:
Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ 3 կանայք միաժամանակ գտնվում են տիեզերակայանում: