Մատչելի հղումներ

Օբաման ճնշումների մասին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները շարունակելու է խստացնել ճնշումներն Իրանի վրա, այդ երկրի միջուկային ծրագրերի պատճառով:

Նախորդ ուրբաթ օրը տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում Օբաման մասնավորապես նշել է, թե հետագա անելիքները կախված կլինեն պաշտոնական Թեհրանի արձագանքից, սակայն լրացուցիչ ճնշումները տեղի են ունենալու միջազգային հանրության հետ համատեղ:

Օբաման ավելացրել է նաև, որ Իրանի միջուկային զենք ստանալու մղումները կարող են ապակայունացնել Մերձավորարևելյան տարածաշրջանը, խրախուսելով նման սպառազինություններ ունենալու այլ երկրների ցանկությունները:

Ի դեպ, ԱՄՆ-ի նախագահի այս ձևակերպումները հաջորդում են Իրանի միջուկային հարցերով հանձնակատարի այն հայտարարությանը, որ Չինաստանը ընդունում է Իրանի այն դիրքորոշումը, թե ճնշումների միջոցով այդ երկրի միջուկային ծրագրերի շուրջ քննարկումներն իրենց սպառել են:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Օբամայի վարչակազմը հայտարարել էր, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի վրա ճնշումների հարցը քննարկելիս Չինաստանը լիիրավ մասնակցություն է ունենալու:

XS
SM
MD
LG