Ռուսաստանի Վարչապետ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Վենեսուելա՝ երկրի նախագահ Հյուգո Չավեզի հետ էներգետիկայի եւ Վենեսուելա նավթի ներմուծման ծրագրերի շուրջ բանակցելու նպատակով։
Պուտինը Կարակաս է ժամանել ուրբաթ օրը։
Սա Պուտինի առաջին այցն է հարավային Ամերիկա, որի ընթացքում նա կկնքի բազմաթիվ պայմանագրեր Էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների առնչությամբ։
Նավթի եւ գազի ծրագրի համագործակցության արդյունքում ծրագրվում է Օրինոկո գետի ավազանից օրական արտահանել 50, 000 տակառ նավթ՝ ի վերջո արտահանումները հասցնելով օրական 450, 000 տակառի։
Պուտինը կհանդիպում կունենա նաեւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ, ով կժամանի Կարակաս՝ բանակցություններին մասնակցելու նպատակով։