Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը եկող շաբաթ կվերադառնա Վաշինգտոն


ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը եկող շաբաթ կվերադառնա Վաշինգտոն, որին Թուրքիան հետ էր կանչել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանժողովում մարտի 4-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւն ընդունվելու պատճառով։


՝՝Դեսպանին ես եկող շաբաթ կուղարկեմ Վաշինգտոն՛՛, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ շեշտելով Վաշինգտոնի հետ բանաձեւի հետ կապված խնդրում ՝՝դրական զարգացումները՛՛։


Էրդողանը հինգշաբթի օրն էր ասել, որ եթե ինքը որոշի մասնակցել միջուկային զենքերը չտարածելու խնդրով Վաշինգտոնում ապրիլի 12-ից 13-ը անցկացվելիք գագաթաժողովին, նախ Վաշինգտոն կվերադառնա դեսպանը։
Նրա վերջին հայտարարությունից պարզ է դառնում, որ մասնակցելու է գագաթաժողովին։

XS
SM
MD
LG