Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը ուրբաթ օրը կասի, մեկնելու է Վաշինգտոն, թե՝ ոչ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե ուրբաթ օրը ինքը կհայտարարի, մասնակցելու է ապրիլի 12-ին Վաշինգտոնում անցկացվելիք միջուկային հարցերով գագաթաժողովին, թե՝ ոչ։

Նա ասել է նաեւ, որ եթե որոշի մասնակցել, մինչ այդ Վաշինգտոն կուղարկի այնտեղից հետ կանչված դեսպանին։
Դեսպան Նամիք Թանին Թուրքիան հետ էր կանչել մարտի 4-ին՝ հենց նույն օրը, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը։

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրաուլին հինգշաբթի օրը հայտարարեց, թե ԱՄՆ-ը կողջուներ Թուրքիայի դեսպանի հետ վերադարձը, սակայն ավելացրեց միեւնույն ժամանակ, որ այն միայն Թուրքիայի որոշելու հարցն է։



XS
SM
MD
LG