Մատչելի հղումներ

Էվերեստն առաջինը հաղթահարողի մոխիրը շուտով կտարածվի լեռան գագաթին


Աշխարհի ամենաբարձր լեռը մագլցելու թվով ռեկորդակիր մարզիկը մայիս ամսին ծրագրում է մի նոր, խորհրդանշական ճամբորդություն դեպի Էվերեստի գագաթը։

Նեպալցի Ափան, Էվերեստը 2Օ-րդ անգամ մագլցելու մտադրության մասին հայտարարեց հինգշաբթի օրը, տեղեկացնելով նաեւ, թե նպատակ ունի Էվերեստն առաջինը մագլցած Էդմունդ Հիլարիի մարմնի մոխիրը տարածել լեռան վրա ու աղոթել նրա համար 885Օ մետր բարձրությամբ գագաթին։

Հիլարիի մարմնի մոխրի մի մասը, 2ՕՕ8 թվականին նրա մահից հետո, տարածվել է նրա հայրենիք Նոր Զելանդիայում։ Սակայն մի մասը պահվել է Նեպալում գտնվող մի մենաստանում, Էվերեստի գագաթին շաղ տալու նպատակով։

Հիլարին Էվերեստի գագաթը հաղթահարել է 1953 թվականի մայիսի 29ին։

Իսկ Ափան, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ի Յութահ նահանգում, առաջին անգամ Էվերեստը 1989 թվականին մագլցելուց հետո, գրեթե ամեն տարի մեկ անգամ հաղթահարում է այն։

Նա այս անգամ նպատակ ունի իր հետ դեպի գագաթն ուղղություն վերցնող տասնյակ լեռնագնացների հետ մաքրել այստեղ տարիների ընթացքում կուտակված մի քանի հազար կիլոգրամ աղբը։

XS
SM
MD
LG