ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է երկրի արեւելյան ու հարավային ափամերձ հատվածներում թույլատրել նավթի ու գազի հորատման աշխատանքներ։
Այս մասին հայտարարությունը, որը կհրապարակվի չորեքշաբթի օրը, այսպիսով կվերացնի Մեքսիկայի ծոցում հորատման աշխատանքներ իրականացնելու վրա դրված 2Օ-ամյա արգելքը։
Նավթի ու գազի որոնման աշխատանքներ կսկսվեն արեւելյան ափից 8Օ կմ հեռավորության վրա՝ ձգվելով Վիրջինիա նահանգից մինչեւ Ֆլորիդա։
Ըստ նրա ծրագրի, եթե ստացվի Կոնգրեսի համաձայնությունը, նոր հորատումներ կթույլատրվեն Մեքսիկայի ծոցի արեւելյան հատվածում։
Օբաման չեղյալ կհայտարարի Ալյասկայի ջրերում հորատման աշխատանքներ իրականացնելու համար նախնական վարձակալության պայմանագրերը։
Բնապահպան կազմակերպությունները դեմ են Օբամայի այս ծրագրին, սակայն ինչպես Սպիտակ տունն է հայտարարում, այս ծրագիրը կմեղմի օտար երկրների նավթից ԱՄՆ-ի կախվածությունը եւ կբացի նոր աշխատատեղեր։