Մատչելի հղումներ

Իսրայելյան զորքերը սպանել են պաղեստինցի մի պատանու


Երեքշաբթի օրը Գազայի սահմանի մոտ իսրայելյան զորքերը կրակ են բացել պաղեստինցի ցուցարարների վրա՝ սպանելով 15-ամյա մի տղայի եւ վիրավորելով տասնյակ ուրիշների։

Պաղեստինցի բուժաշխատողների համաձայն, այդ դեպքը տեղի է ունեցել Ռաֆա ավանի մոտ, ոչ հեռու ուրբաթ օրվա կռիվների այն վայրից, ուր սպանվել էր երկու իսրայելցի զինվոր եւ երկու պաղեստինցի։

Ականատեսների համաձայն, իսրայելյան զորքերը կրակ են բացել դեպի սահմանը քայլող հարյուրավոր պաղեստինցիների վրա։

Իսրայելի Յնետ լրատվական գործակալության համաձայն, իսրայելցի պաշտոնյաները սպանվածների մասին տեղյակ չեն եւ հայտարարել են, թե զինվորները կրակել են պաղեստինցի ցուցարարների ոտքերին։

Իսրայելցի պաշտոնյաների համաձայն, ուրբաթ օրվա կռիվներում, իսրայելյան զորքերը Գազա են մուտք գործել այն բանից հետո, երբ տեսել են, թե ինչպես են պաղեստինցի զինյալները ռումբ տեղակայել սահմանի մոտ։

Անցյալ շաբաթվա կռիվները վատթարագույնն էին Համասի կողմից վերահսկվող Գազայում, մեկ տարի առաջ տեղի ունեցած Իսրայելյան հարձակումից ի վեր։

XS
SM
MD
LG