Մատչելի հղումներ

Ականի պայթունից երեք թուրք զինվոր է սպանվել


Թուրքիայի հարավ արեւելյան շրջանի պաշտոնյաները հայտարարել են, թե երեք զինվորներ են սպանվել քուրդ ապստամբների կողմից տեղադրված մի ականի պայթյունից։ Այն պայթել է Հակարիի գավառում գտնվող Չուկուրչա ավանում։

Իշխանությունները Քրդստանի աշխատավորական կուսակցությանն են մեղադրել ականի տեղադրման մեջ։

Այս ամսվա սկզբներին տեղի ունեցած համանման մեկ այլ պայթյունից զոհվել էին երկու այլ զինվորներ։

Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբ ուժերը 25 տարուց ի վեր պայքարում են քրդական ինքնավարության համար Թուրքիայի հարավ արեւելյան շրջանում։ Հակամարտություններում զոհվածների թիվը հասնում է ավելի քան 40,000-ի։

Թուրքիան, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական խումբ են բնութագրել։

XS
SM
MD
LG